• Լեզու
    • HY
    • RU
    • EN
  • Անձնական էջ
    • Գրանցվել
    • Մուտք

ՊՐՈԴՈՒԿՏՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՑԱՆԿ ԿԱՄ ՖԱՅԼԸ Հեռախոս: +37491194224

Առաքման մասին

+37491194224

0 AMD

Զամբյուղ

  • Զամբյուղ
  • Գլխավոր
  • Հետադարձ կապ
  • Բլոգ
  • Մեր մասին
  • Զեղչ
  • Ապրանքներ
    Սուրճ
    • Արաբիկա
    • Ռոբուստա
    • Էսպրեսսո միքս
    • Արոմատիզացված
    Թեյ
    • Սև թեյ
    • Կանաչ թեյ
    • Մրգային թեյ
    • Կանաչ թեյ Հավելումներով
    • Սև թեյ հավելումներով
    • Թեյի հավելումներ
    պարագաներ
    • Աքսեսուարներ
    Փաթեթավորված սուրճ
    • Փաթեթավորված սուրճ

Հայտնի ապրանքանիշ

Գորգ սուրճի տեմպերի համար
6000 AMD
Շոկոլադ/2000/դր/100գ
20000 AMD

Սուրճի պատմությունը

July 29, 2020
Admin
Բլոգ

Սուրճի բացահայտումը տեղի է ունեցել մոտ մ.թ.ա 850 թվականին, սակայն ամբողջական ճանաչումը ստացավ շատ դարեր անց: Սկզբնական շրջանում որպես թարմացնող միջոց օգտագործվում էր ոչ թէ բոված հատիկների լուծույթը, այլ անմիջապես հում սուրճի հատիկները: Քիչ անց Եմենում սկսեցին պատրաստել խմիչք՝ սուրճի բերքի հասունացված չորացած միջուկից, ստանալով   խմիչք -ՙգեշիր  /նույն ինքը ՙկեշր/ , այսպես կոչված ՙսպիտակ Եմենյան սուրճ՚:

       

 

 

 

 

 

Միայն 12-րդ դարում սուրճի հում սերմերից սկսեցին պատրաստել խմիչք, իսկ հարյուրամյակներ անց սկսեցին քաղել բերքը սրճենուց,չորացնել սերմերը, բովել և մանրացնել, իսկ ստացված փոշին լուծել տաք ջրով: Արաբներն ավելացնում էին նրա մեջ զանազան հավելումներ՝ կոճապղպեղ, դարչին: Նաև խառնում էին խմիչքը կաթի հետ:

Մինչև 14-րդ դարը սուրճն աճում էր Եթովպիայում վայրի բույսի տեսքով: Հետագայում սուրճի ծառը տեղափոխվեց Արաբական թերակղզի: 16-րդ դարում սկսեց լայնորեն տարածվել Օսմանյան կայսրությունում: 16-րդ դարի վերջում եվրոպացի առևտրականները սկսեցին գնել սուրճը արաբական նավահանգիստներում և բերել Եվրոպա: Լեգենդի համաձայն, 17-րդ դարի կեսերին մուսուլման ուխտավորը սուրճի հատիկները գաղտնի բերեց Հարավային Հնդկաստան: Այդտեղից 17-րդ դարի վերջում հոլանդացի առևտրականները գաղտնի դուրս հանեցին սուրճի ծառը Ճավա և Սումատրա: Դա հիմք հանդիսացավ սուրճի աճեցման արաբների մենաշնորհի ավարտին:

1555 թ-ին Ստամբուլում բացվեց առաջին հանրային սրճարանը:Պատմաբանները պնդում են, որ վեզիր Մեխմեդ Կյոպրյուլյուն մի անգամ հագնվեց սովորական մարդու պես և ուղեվորվեց սրճարաններ, լսելու համար թե ինչեր են խոսում իշխանության մասին: Եվ, ինչպես պարզվեց, նա չլսեց ոչ մի բարի խոսք, որից հետո պալատականը հանձնարարեց փակել բոլոր սրճարանները, իսկ սուրճը՝ արգելել:

Անգլիայում սրճարանները երկար ժամանակ համարվում էին տղամարդկանց ակումբներ, և 1674 թ․-ին կանայք, դժգոհ լինելով, որ տղամարդկանց հնարավոր չէ հանել սրճարաններից, գրեցին «Կանացի հռչակագիր սուրճի դեմ» 

 

 

 

Հայտնի պոստեր

Ինչու՞ ընտրել հենց մեզ, ինչու՞ օգտվել հենց մեր խանութ-սրահից:

Արաբիկա և Ռոբուստա

Էսպրեսսո

Coffeemarket.am

.....

Օգտագործման պայմաններ

  • Առաքում
  • Հետվերադարձ
  • Վճարման մեթոդ

Էջեր

  • Հետադարձ կապ
  • Զեղչ
  • Բլոգ
  • Մեր մասին

Անձնական էջ

  • Մուտք
  • Գրանցվել

Հետադարձ կապ

  • Հասցե: Ք․ Երևան, Սարյան 1
  • Հեռախոս: +37491194224
  • Էլ Փոստ: info@coffeemarket.am
Copyright 2022. Բոլոր իրավունքները պաշտպանված են Coffemarket.am