Մեր օրերում գրեթե անհնար է չգտնել ինֆորմացիա մեզ հուզող հարցերի կամ մեզ հետաքրքրող պրոդուկտի մասին, բայց մեր սիրելի հաճախորդների համար մեր կայքում առանձացրել ենք մի անկյուն, որտեղ փորձելու ենք մեր պրոդուկտի մասին անհրաժեշտ ամբողջ ինֆորմացիան տրամադրել:
Սուրճի տեսակներից առանձնացրել ենք մի քանիսը, և որոնցից 2-ի մասին կխոսենք այս բլոգում:
Արաբիկան և Ռոբուստան իրարից բավականին շատ տարբերվող տեսակներ են, բայց զարմանալիորեն մեկը մյուսին լրացնում են, այ թե ինչպե՞ս, դրա մասին մի փոքր ուշ:
Սուրճի այս երկու տեսակներին տարբեր հաշվարկներով բաժին է ընկնում սուրճի արտադրության 98%։ Այդ ծավալը կիսվում է ՙարաբիկա՚ - 69% և ՙռոբուստա՚ - 29% հարաբերակցությամբ։ Սուրճի մնացած տեսակներին բաժին է ընկնում սուրճի արտադրության 2%։
Իսկ առհասարակ գոյություն ունի սրճենու մոտ 40 տեսակ, բայց մեր օրերում օգտագործվում է այդ բուսաբանական տիպերից ընդամենը 4-ի բերքը։
Արաբիկա տեսակի սուրճի ծառն աճում է ծովի մակարդակից 1000-2800 մետր բարձրության վրա: Որքան բարձր է գտնվում ծառը, այնքան դանդաղ են հասունանում սուրճի հատիկները՝ ձեռք բերելով ավելի հարուստ և հագեցած համ:
Ռոբուստա տեսակի սուրճը աճում է թփերի վրա, հարթավայրերում: Ունի վառ դառնությամբ արտահայտված պարզ համ: Պարունակում է ավելի շատ կոֆեին, քան արաբիկան:
Իրենց համային զգալի տարբերության շնորհիվ նրանք կարողանում են միասին սուրճի հիանալի փունջ կազմել ՝ արաբիկայի մեղմ համն ու չափավոր թթվաշությունը ամրապնդվում է ռոբուստայի թնդությամբ, դարձնելով սուրճն էլ ավելի հաճելի:
Հայաստանում սուրճը էլ ավելի շատ է սկսել հետաքրքրել մարդկանց, և մենք փորձում ենք մեր սպառողին միշտ տալ անհրաժեշտ ինֆորմացիան, և մատուցել լավագույն պրոդուկտը, իսկ այսուհետ մենք փորձելու ենք սուրճը բացահայտել ամեն օր նորովի: