Սուրճի բացահայտումը տեղի է ունեցել մոտ մ.թ.ա 850 թվականին, սակայն ամբողջական ճանաչումը ստացավ շատ դարեր անց: Սկզբնական շրջանում որպես թարմացնող միջոց օգտագործվում էր ոչ թէ բոված հատիկների լուծույթը, այլ անմիջապես հում սուրճի հատիկները: Քիչ անց Եմենում սկսեցին պատրաստել խմիչք՝ սուրճի բերքի հասունացված չորացած միջուկից, ստանալով խմիչք -ՙգեշիր /նույն ինքը ՙկեշր/ , այսպես կոչված ՙսպիտակ Եմենյան սուրճ՚:
Միայն 12-րդ դարում սուրճի հում սերմերից սկսեցին պատրաստել խմիչք, իսկ հարյուրամյակներ անց սկսեցին քաղել բերքը սրճենուց,չորացնել սերմերը, բովել և մանրացնել, իսկ ստացված փոշին լուծել տաք ջրով: Արաբներն ավելացնում էին նրա մեջ զանազան հավելումներ՝ կոճապղպեղ, դարչին: Նաև խառնում էին խմիչքը կաթի հետ:
Մինչև 14-րդ դարը սուրճն աճում էր Եթովպիայում վայրի բույսի տեսքով: Հետագայում սուրճի ծառը տեղափոխվեց Արաբական թերակղզի: 16-րդ դարում սկսեց լայնորեն տարածվել Օսմանյան կայսրությունում: 16-րդ դարի վերջում եվրոպացի առևտրականները սկսեցին գնել սուրճը արաբական նավահանգիստներում և բերել Եվրոպա: Լեգենդի համաձայն, 17-րդ դարի կեսերին մուսուլման ուխտավորը սուրճի հատիկները գաղտնի բերեց Հարավային Հնդկաստան: Այդտեղից 17-րդ դարի վերջում հոլանդացի առևտրականները գաղտնի դուրս հանեցին սուրճի ծառը Ճավա և Սումատրա: Դա հիմք հանդիսացավ սուրճի աճեցման արաբների մենաշնորհի ավարտին:
1555 թ-ին Ստամբուլում բացվեց առաջին հանրային սրճարանը:Պատմաբանները պնդում են, որ վեզիր Մեխմեդ Կյոպրյուլյուն մի անգամ հագնվեց սովորական մարդու պես և ուղեվորվեց սրճարաններ, լսելու համար թե ինչեր են խոսում իշխանության մասին: Եվ, ինչպես պարզվեց, նա չլսեց ոչ մի բարի խոսք, որից հետո պալատականը հանձնարարեց փակել բոլոր սրճարանները, իսկ սուրճը՝ արգելել:
Անգլիայում սրճարանները երկար ժամանակ համարվում էին տղամարդկանց ակումբներ, և 1674 թ․-ին կանայք, դժգոհ լինելով, որ տղամարդկանց հնարավոր չէ հանել սրճարաններից, գրեցին «Կանացի հռչակագիր սուրճի դեմ»